Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Հայաստանի և Վատիկանի դեսպաններին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից:
«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 8 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքին մէջ յաջորդաբար ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանի եւ Վատիկանի մօն Լիբանանի Հանրապետութեան նախկին դեսպան զօրավար Ճորճ Խուրիի։
Հայաստանի դեսպանին հետ հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն, վերջին շրջանին Ամերիկայի Միացեալ Նահանգներու արեւելեան հայոց թեմին Հայրապետին շնորհած հովուապետական այցելութեան եւ Լիբանանի ներկայ կացութեան։ Յիշեալ թեմաներուն գծով Նորին Սրբութիւնը պարզեց իր պատկերացումները։ Այս առիթով ան նաեւ իրազեկ դարձաւ Հայաստանի մէջ եւ Հայաստանի արտաքին յարաբերութեանց առնչուած վերջին զարգացումներուն մասին։
Ապա, Նորին Սրբութիւնը ընդունեց Վատիկանի մօտ Լիբանանի նախկին դեսպան զօրավար Ճորճ Խուրի։ Հանդիպման նաեւ ներկայ էր հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի։
Հանդիպման առանցքը հանդիսացաւ Լիբանանի ներկայ կացութիւնը եւ նախագահական ընտրութիւնը»,- նշվում է հաղորդագրության մեջ։