Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, տեղական ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է Մոլդովայի 503 221 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 18,07%-ը։
Իրենց ընտրական իրավունքն իրացրած ընտրողների ընդհանուր թվից 48.07%-ը (243.581) տղամարդիկ են, 51.92%-ը (261.155) կանայք։
Ամենաակտիվ ընտրողները 56-65 տարեկան անձինք են՝ 24,98% (127149)։
Մոլդովայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն է, որը հոկտեմբերի 20-ին կայացած առաջին փուլում ստացել է ձայների մոտ 42%-ը։ Սանդուի մրցակիցն ընդդիմադիր, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն է, որը լավ արդյունք է ցույց տվել առաջին փուլում՝ հավաքելով մոտ 26%. քվեարկության արդյունքը կորոշի՝ որ ուղղությամբ կշարժվի երկիրը: