Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որը բավական մտերիմ հարաբերություններ ունի արդարադատության գործող նախարար Գրիգոր Մինասյանի հետ, ԱԺ ՔՊ խմբակցությանը սպառնացել է, որ եթե իր ընկերոջը հեռացնեն աշխատանքից, նա նույնպես հրաժարականի դիմում է գրելու։ Այս մասին 24News-ին հայտնել է ՔՊ խմբակցությունից մի պատգամավոր, որը ցանկացել է անանուն մնալ։
«Անդրեասյանը հստակ մեզ ասել է, որ եթե ձեր ստորագրահավաքի արդյունքում վարչապետը Գրիգոր Մինասյանին հեռացնի աշխատանքից, ապա մի դիմում էլ ես եմ գրելու», - նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունում արդեն երկու օր է՝ ինչ ստորագրահավաք է ընթանում՝ Գրիգոր Մինասյանին աշխատանքից ազատելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ ՔՊ-ականները պաշտոնապես պատճառը չեն հրապարակում, սակայն, ըստ ամենայնի, դա կապված է Մինասյանի որոշման հետ՝ փոխնախարար առաջարկել նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր նախկին կամ ներկա ընկերուհին է։
24News-ը տեղեկության հաստատման կամ հերքման համար դիմեց ԲԴԽ։ Կառույցի մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկատվությունը «զուտ բամբասանք և ասեկոսե է», որը ԲԴԽ-ն չի մեկնաբանում։