կարևոր
1801 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-16 13:20
Հասարակություն

Այստեղ եմ, եթե ՔՊ-ականներն ուզում են, կարող ենք խոստովանության ժամ կազմակերպել․ Սրբազան Հայր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ հանդիպման նպատակով։ «Խոսելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքների մասին»,- ասաց Սրբազանը։ Հարցին, թե հանդիպելո՞ւ է ՔՊ-ի հետ, Բագրատ Սրբազանը նշեց․ «Այստեղ եմ, եթե ուզեն՝ կհանդիպենք»։ Լրագրողները հետաքրքվեցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումն ինչո՞ւ չի կայացել․ «Որոշ հարգելի պատճառներ կան, որոնց մասին չեմ կարող խոսել։ Հանգամանքերով պայմանավորված է նրա հետ չհանդիպելը, չեմ կարող դրա մասին խոսել»,- պատասխանեց Սրբազանը։

Դիտարկմանը, թե նախկին նախագահների հետ հանդիպումը դիտարկվում է որպես նրանց կողմից շարժմանը աջակցություն, Սրբազանն ասաց․ «Սա բոլորի շարժումն է, այդ սկզբունքը մենք պահում ենք։ Ինչպես հանդիպել եմ նախկին նախագահների հետ, այնպես էլ քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ եմ հանդիպելու։

Աջակցության և չաջակցության հարց չկա, նույնիսկ եթե մենակ լինեմ՝ այս պայքարը շարունակվելու է»,- ասաց նա։