|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՌԴ Բելգորոդի մարզում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, օդային ռմբակոծման նախազգուշացումը հայտարարվել է Երևանի ժամանակով ժամը 07։30-ին, ինչից հետո րոպեների ընթացքում տարբեր ինտենսիվության պայթյունների ձայներ են լսվել։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հաղորդմամբ՝ ուկրաինական ԶՈւ-ի հարձակման հետևանքով Բելգորոդ քաղաքում ավտոմեքենաներ ու բնակելի տներ են վնասվել։ Քաղաքում ծուխ է նկատվում, իսկ որոշ տեղերում հրդեհներ են բռնկվել, այրվել ավտոմեքենաներ։
Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։