Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հունգարիան կարող է կարեւոր դեր խաղալ Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ նշեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
«Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, իսկապես տագնապալի է և մտահոգիչ․ բոլոր քաղաքական շարժումները մատնացույց են անում նրան, որ աշխարհը կրկին մասնատված է տարբեր բլոկների: Հունգարիան դեմ է այսպիսի աշխարհակարգին և կողմ է Արևելքի և Արևմուտքի միջև համագործակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն։
Մեր երկիրը կարող է այդպիսի դեր խաղալ Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Քանի որ մենք կարող ենք խոսել այս հակամարտության երկու կողմերի հետ՝ երկու դեպքում էլ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել հենց իրենց մայրաքաղաքում՝ Բուդապեշտում», - ասաց նա: