կարևոր
3430 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-30 14:14
Հասարակություն

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վլադիմիր Բադալյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վլադիմիր Բադալյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վլադիմիր Բադալյանը:

Նախկին պատգամավորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Սարգիս (4-րդ մասիվ) եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից օգոստոսի 1-ին՝ ժամը 12:30-ին:

Ստորեւ ներկայացնում ենք Բադալյանի կենսագրությունը․

Ծնվել է 1948թ. մայիսի 12-ին Սպիտակում:

1983թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար:

1966-1969թթ. Սպիտակի շաքարի գործարանում աշխատել է բանվոր, ճարտարագետ-կոնստրուկտոր, գլխավոր տեխնոլոգ, 1969-1981թթ.` Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ: 1981-1995թթ. Երեւանի քիմիական ռեակտիվների գործարանում եղել է ճարտարագետ, տեղամասի պետ, փոխտնօրեն, տնօրեն, 1995-1999թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ: 2001թ.` «Ագրոարդյունաբերողների եւ սերմնաբույծների միության» նախագահ: 2002թ.` «Հայ աշխատավոր» հասարակական կազմակերպության համանախագահ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 242 ընտրատարածք):

1995-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 102 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար:

2003-2007թթ.` Ազգային ժողովիպատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի  ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: