| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7 տարի բացակայած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Նրան այցի են գնացել բառացիորեն գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր իրենց լավ չեն պահել Ասլանյանի նկատմամբ եւ պատճառներ ունեին խուսափելու:
Սեր են խոստովանել, ներում են հայցել, երդումներ են տվել, հավաստիացրել, որ նրա կողքին են կանգնելու, հորդորել են չնահանջել` մինչեւ վերջ պայքարել համայնքապետի պաշտոնի համար:
Այդ ամենին լավատեղյակ մեր աղբյուրը տարակուսած էր, ասում էր. հասկանալի չէ` մարդիկ իրենց մեղավոր են զգում, որ «նիզաշտո» տեղը կարգին քաղաքապետը բերդո՞ւմ է անցկացրել, թե՞ այնքան են զզվել սրանցից, որ հույսի տեղ են փնտրում` կարծելով, թե «նստած-հելած» Մամիկոնը կարող է օգնել, որ ազատվեն ՔՊ-ական «սբրոդից»: