Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մահափորձ է տեղի ունեցել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նկամամբ։
Ըստ Iran International-ի՝ մահափորձը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախկին նախագահը պետք է գնար թաղման արարողության՝ Տասուայի օրը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրա անվտանգության խմբի ղեկավարը, ինչպես միշտ, ստուգել է նախկին նախագահի գլխավոր մեքենան՝ Toyota Land Cruiser, ինչից հետո խնդրել է փոխել մեքենան, քանի որ այդ մեքենայի օդորակիչը վերանորոգված չէ։
Քարաջ-Քազվին մայրուղու ճանապարհին Land Cruiser-ըի արգելակները, որտեղ արդեն եղել են Ահմադինեջաթի ուղեկիցներն ու թիկնապահները, խափանվել են, մի քանի անգամ շուռ է եկել ու բախվել արգելապատնեշին։
Նախկին նախագահն այդ պահին այլ մեքենայի մեջ է եղել, ինչպես նշեցինք, թիկնազորի ղեկավարի պնդմամբ։