կարևոր
3694 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 16:48
Հասարակություն

Հերթեր, մարդիկ չունեն ՆՔ, իսկ հայտարարագրի լրացմանը մնացել է 10 օր

Հերթեր, մարդիկ չունեն ՆՔ, իսկ հայտարարագրի լրացմանը մնացել է 10 օր

Պետական եկամուտների կոմիտեն այսօր ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։

Մի կողմ թողնենք մարդկանց ֆինանսնական շարժը վերահսկելու, մարդկանց կյանքը ևս մեկ պարտադրանքով բարդացնելու և այս ամենի միջոցով հարկ եղած դեպքում մարդկանց վրա կոմպրոմատ ունենալու այս հերթական մեխանիզմի բովանդակային մասը: Մարդիկ զանգվածորեն ահազանգում են, որ զուտ տեխնիկապես անգամ հնարավոր չէ սահմանված ժամկետում լրացնել, քանզի որ մարդիկ ամիսներով հերթագրված են նույնականացման քարտեր ստանալու կամ դրա փոխանակման համար, իսկ առանց դրա պարզապես հնարավոր չէ լրացնել տարեկան հայտարարագիր:

Ավելին, անձնագիր և նույնականացման քարտ ստանալու հսկայական հերթերի պատճառով մարդիկ չեն կարողանում մեքենաներն ապահովագրել: Սա ևս մի մեծ խնդիր է, որի մասին ահազանգում են բազմաթիվ քաղաքացիներ:

Ստացվում է՝ պետության մեջ աջ ձեռքը չգիտի, թե ձախի մոտ ինչ վիճակ է: Արդյունքում՝ ամեն հիմնարկ գործում է առանձնաբար, յուրաքանչյուրը ձգտում է դնել իր «պտիչկան»,   կյանքի կոչել իր նախաձեռնությունները, և ունենք այն ինչ ունենք:

 

Վ.Ս.