կարևոր
2827 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-09 23:16
Հասարակություն

Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ)

Առաջին օրվանից էլ «Միասնություն» շարժումը ողջունել ու աջակցել է այս օրերին տեղի ունեցող պայքարը, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, այն անօրինականությունները ամեն հարթության վրա, այլևս անհնար է հանդուրժել և պետք էր նման մեծ էներգետիկայով անխոցելի ընդվզում։ Այս մասին այսօր հայտարարց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։

«Ավելի քան համոզված եմ՝ Սրբազանը այլևս անխոցելի է, այնքան են փորձել Սրբազանին վարկաբեկել, որ իմունիտետ է ձեռք բերել և այդ իմունիտետով նաև շարժմանն է իմունիտետ տվել»,-ասաց Վարդանյանն ու նշեց՝ երբ իշխանությունները Սրբազանի մասին գործակալական ցանցերի տեսությունները առաջ են քաշում, մեկը լինի հարցնի՝ բա դո՞ւք որտեղի գործակալ եք։

Մանրամասները՝ տեսանյութում։