կարևոր
2359 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-09 00:36
Աշխարհ

Կանադայի հայոց թեմը աջակցում է հայրենիքում ծավալվող շարժմանը. հայտարարություն

Կանադայի հայոց թեմը աջակցում է հայրենիքում ծավալվող շարժմանը. հայտարարություն

Կանադայի հայոց թեմի ազգային երեսփոխանական ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Գանատայի Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովը, գումարուած 3-4 Մայիս 2024-ին, յատուկ կերպով անդրադարձաւ Հայաստանի իշխանութեան անձնատուողական եւ միակողմանի զիջումներ կատարելու քաղաքականութեան, Ատրպէյճանական կողմին հետ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին առնչութեամբ։

Թեմիս գերագոյն ժողովը՝ հետեւելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի պատգամին ու կոչին, կը դատապարտէ միակողմանի զիջումներ կատարելու Հայաստանի իշխանութեանց քաղաքական կորստաբեր վարքագիծը եւ կը զօրակցի Տաւուշի մեր պապենական հողերուն պաշտպան Հայ Եկեղեցւոյ եւ անոր հոգեւոր առաջնորդներուն, ինչպէս նաեւ բոլոր մեր հայրենակիցներուն, մերժելով այն բոլոր որոշումները, որոնք Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովուրդի շահերուն կը հակասեն եւ Հայաստանի ազգային անվտանգութեան սպառնալիք կը հանդիսանան։

Այս օրերուն, առաւել եւս պէտք է ըլլալ միակամ ու միասնական ճիգերով շարունակել պայքարը յանուն արդարութեան, յանուն մեր հայրենիքի անկախութեան ու գոյութեան պահպանման։

ԴԻՒԱՆ

ԳԱՆԱՏԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ»: