կարևոր
4180 դիտում, 4 ամիս առաջ - 2024-05-07 21:30
Աշխարհ

Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը

Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժամեր առաջ Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարության գծով՝ Հայաստանի ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրավող ներկա տագնապների շուրջ, մասնավորաբար Տավուշի մարզում ստեղծված կացության վերաբերյալ:

Նրանք որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանը հուզող տագնապների հաղթահարման գծով։