|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրուցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա անդրադարձել է Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մտադրությանը։
«Բանակցային պրոցեսը այնպիսի պրոցես է, որ երբ որ համաձայնեցված չէ ձաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Այսինքն՝ սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալն է»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը վաղը կարող է պայման դնել, որ եթե Սյունիքը չտանք, կարող է հարձակվել և այսպես շարունակ։
Երբ լրագրողը մեջբերեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունը առ այն, որ մի խումբ մարդիկ, այդ թվում՝ Ս․ Սարգսյանը գիտեն, թե որն է Հայաստանի սահմանը, նախկին նախագահը անգամ չցանկացավ մեկնաբանել նրա խոսքը՝ ասելով, որ ո՞վ Ալեն Սիմոնյանը, գնացեք իրենիք հարցրեք։
Մանրամասն՝ տեսանյութում