կարևոր
3403 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 22:31
Հասարակություն

Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգ

Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգ

Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Այս մասին տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը

Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանի, Բարեշնորհ Հակոբ սարկավագ Գևորգյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սան Արման սարկավագ Գազազյանի, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի, արգենտինահայ ձեռնարկատեր Խուան Պաբլո Մարկարյանի, ԵՊՀ ուսանողներ Արթուր Նիգարյանի, Դավիթ Գրիգորյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Արթուր Միքայելյանի, Արամ Ալեքսանյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Գագիկ Հովհաննիսյանի, Արեգ Միրզոյանի, Գևորգ Ներսիսյանի, ինչպես նաև մանուկներ Ռոբերտ Ասրյանի և Տիգրան Մարգարյանի ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին: