կարևոր
5947 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-27 16:19
Քաղաքական

Նա ուղիղ ասում է թշնամուն` մեր բանակը կանգնած է Ադրբեջանում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել 100-ավոր սահմանապահ հայ զինվորների. պատգամավոր

Նա ուղիղ ասում է թշնամուն` մեր բանակը կանգնած է Ադրբեջանում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել 100-ավոր սահմանապահ հայ զինվորների. պատգամավոր

ԱԺ նախագահ հանդես եկող անձը հայտարարել է, թե փնտրում է այն մարդկանց, որոնք կասեն, թե դրանք ՀՀ տարածք են: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանից տարածքներ, և, որ Ադրբեջանը կարող է դրանք հետ վերցնելու պատրվակով ցանկացած պահի հարձակվել:

Սրանով լեգիտիմ հիմքեր են տալիս Ադրբեջանին ՀՀ-ի վրա հարձակում գործելու համար:

ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:

Երկրի առաջին դեմքերից մեկը ուղիղ ասում է թշնամուն, որ մեր բանակը կանգնած է Ադրբեջանի տարածքում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել 100-ավոր սահմանապահ հայ զինվորների:

Ահա թե ովքեր են իրականում պատերազմի կոչ անողները և պատերազմ բերողները:

Հ.Գ. Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և սպասում են իրեն»: