կարևոր
4018 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 00:02
Արցախ

Ադրբեջանը շարունակում է եւ շարունակելու է հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականությունը․ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է եւ շարունակելու է հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականությունը․ Բեգլարյան

Երկու տարի առաջ այս օրը ավարտվեց աղետալի պատերազմը Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ստեփանակերտը վիրավոր ու դատարկված էր, բայց, ինչպես ես հավատում էի, Արցախը վերածնվեց բոլորիս ջանքերի շնորհիվ։ Բայց մենք դեռ երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի պահպանենք, զարգացնենք եւ հզորացնենք մեր Հայրենիքը։

Պատերազմի դասերը ծանր են ու ակնհայտ, եւ պետք է բոլորիս խորը գիտակցումը, քանի որ Ադրբեջանը շարունակում է եւ շարունակելու է հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության եւ ատելության քաղաքականությունը։ Խոնարհում մեր ապագայի համար զոհված բոլոր հերոսների հիշատակին եւ մեծ երախտագիտություն հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունեցած յուրաքանչյուր մարդուն»,- նշել է նա։