|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,-հայտնել է Օհանջանյանը։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ Armlur․am-ը գրել էր, որ ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր խուզարկություններ են իրականացրել քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։