|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Որոշում է կայացվել և արդեն ծանուցվել է Մայր Տաճարի վերաօծման և Սրբալուս Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին։ Այս մասին հայտնեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Փառք տանք Աստծուն հնարավոր լինի, նախորդը հետաձգեց ու այդպիսի առիթներ Տիրոջ օրհնությամբ չպետք է լինեն»,- ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում այսօր հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել ՝ ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել: