Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անգամ անհարմար է այս աղետալի օրերին անդրադառնալ թեմային՝ թե վերջապե՜՜՜՜՜՜ս 2024-ի սեպտեմբերին Հայաստանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Նախ տարակուսելի է և անբնական, որ այն անոնսում են մարդիկ, ովքեր բջիջի մակարդակով նողկում են ամենայն հայկականից ու իրենց չգիտելիքների տիրույթում մեկնաբանում և եղծում են ՀՀ օրհներգը, ՀՀ զինանշանն ու մեր ինքնությունն առհասարակ՝ Մատենադարանից մինչև պատնության դասագրքեր։
Մարդիկ և իշխանություններ, ովքեր Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատվերով և կամքով փորձում են Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու քաղաքակրթական անուրանալի ներկայությունը խոթել 28.900քառկմ-ի մեջ․․․
Մարդիկ, ում համար անգամ Արարատ Սրբազան լեռն է վախի ու կասկածի առարկա․․․
Մարդիկ և իշխանություններ, ովքեր ուրացան հազարամյակների անառիկ Արցախը, մեր Անկախության երթը․․․
Ի դեպ, Բրիտանական թանգարանում The Satala Aphrodite
/Սաթալայի Աֆրոդիտեն/ անվան տակ պահվող, հաշվառված Աֆրոդիտեի կամ Արտեմիսի պատկերով Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը/Bronze head from a cult statue of Anahita in the guise of Aphrodite or Artemis. / Տիգրան Մեծի Աշխարհակալության մեջ մտնող պատմական Փոքր Հայկի տարածքներից է։ ներկայիս Black Sea Region (Turkey): Gümüşhane (province):
Բա Թուրքիայից վախեր չունե՞ք․․․․ Տիգրան Մեծ, Փոքր Հայք, ՄԹԱ․․․
Իսկ գո՞ւցե էժանագին PR-ով տեղեկատվական աղմուկ եք ստեղծում, խլացնում օրհասական օրակարգերը, երկրում ծաղկող կոռուպցիան, փլուզվող Հայաստանի ճիչը․․․
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք․․․
Սնուպ Դոգի համար էլ էիք ԱՎԵՏԻՍ հնչեցնում․․․
Ամո՛թ է, ամո՛թ․․․․սա պետության մասին չէ․․․դուք ադեկվատ/համարժեք/ չեք պետության գահավիժմանը․․․»: