կարևոր
13834 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-28 17:42
Տնտեսական

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն եւ ռուբլին թանկացել են

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն եւ ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կազմել է 405.15  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.85 դրամ (աճել է 2.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.47 դրամ (աճել է 2.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (աճել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 407.50-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 441-444 դրամով, վաճառվում է 457-459 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.17-4.44 դրամով, վաճառվում է 4.52-4.68 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 408.50 դրամով:

Եվրոն գնվում է 440-444 դրամով, վաճառվում է 452 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30-4.40 դրամով, վաճառվում է 4.48-4.55 դրամով: