|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում է լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։
Նիստին ակնկալվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։
Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ նախորդ նիստին՝ Լյուքսեմբուրգում, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։