կարևոր
1747 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-29 17:50
Քաղաքական

Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԼՂ պատվիրակության կազմում էին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էին մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։ 

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Եվլախում։

Նույն կազմով ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):