կարևոր
2968 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-27 18:34
Արցախ

Արցախի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ նախագահի ընտրությունը երկօրյա ժամկետում կազմակերպելու հարցը

Արցախի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ նախագահի ընտրությունը երկօրյա ժամկետում կազմակերպելու հարցը

Արցախի Հանրապետության ԱԺ-ում այս պահին ընթանում է արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։

Նախատեսվում է Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդնել եւ ԱԺ նախագահ ընտրել երկօրյա ժամկետում։

Ըստ գործող կարգավորումների Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իսկ փոփոխություններն ընդունվելու դեպքում կսահմանվի երկօրյա ժամկետ: Այս օրենսդրական փոփոխություններից հետո թերեւս տեղի կունենա ԱԺ նախագահի նոր ընտրությունը։