Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
3.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում: Թվիթերյան էջում այս մասին հայտնում են այդ երկրի Աղետների կառավարման վարչությունից։
Ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15։ 32-ին՝ Թուրքիայի Էլբիստան շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ավելի քան 12 կմ խորության վրա։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր ստորգետնյա ցնցում էր գրանցվել նաև Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանի տարածքում։ Երկրաշարժերի ուսումնասիրման բյուրոյի տվյալներով՝ 3,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 09:51-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 23 կմ խորության վրա։ 2,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքում։