|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովին և վերադառնալ Ֆրանսիա, որպեսզի նախագահի կառավարության անդամների հետ արտակարգ հանդիպումը։ Այս մասին գրում է Le Monde պարբերականը։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ ուսումնասիրվում են ստեղծված իրավիճակին արձագանքելու «բոլոր տարբերակները»։
Ֆրանսիայում արդեն երեք օր շարունակվում են ցույցերը և անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո։ Այս գիշեր երկրի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 870 հոգու։
Իլ դը Ֆրանս շրջանում մինչև երեկոյան ժամը 9։00-ը դադարեցվել է բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։
Մակրոնը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է 492 շենք, հրկիզվել 2000 մեքենա, հանրային ճանապարհների վրա իրականացվել է 3880 հրկիզում։