|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 26-28-ը Կատրին Կոլոնան կլինի Ադրբեջանում և Հայաստանում։
Նշվում է, որ այցը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև բանակցություններին՝ հանուն արդար և տևական խաղաղության ՝ հարվելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու տարածքային ամբողջականությունը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախարարը կոչ կանի հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Հայաստանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոլոնան կայցելի ԵՄ դիտորդական առաքելության՝ Ջերմուկ քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։