կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 13:08
Քաղաքական

Մայիսի 25-ին Հայաստան կայցելի Չինաստանի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 25-ին Հայաստան կայցելի Չինաստանի արտաքին գործերի նախարարը

Մայիսի 25-26-ին տեղի է ունենալու Չինաստանի արտգործնախարար Վան Ինի այցը Հայաստան: Այցի շրջանակում նախատեսված է երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա հայտնեց նաև, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։

Ի դեպ,  հունիսի 27-ից 28-ը Երևանում կանցկացվի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, նույն ժամանակահատվածում՝ հունիսի 28-ին, Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական գործարար համաժողով: