կարևոր
5521 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 15:46
Քաղաքական

Բա հիմա 120․000 քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտված չէ՞․ Քրիստինե Վարդանյան

Ինչու են հիմնական պահանջները ուղղված ՀՀ կառավարությանը, որովհետև ամբողջ աշխարհում հայերին վերաբերվող հարցերը, խնդիրները լուծելու համար ամենամեծ գործիքակազմը, ամենամեծ հնարավորությունները ունի ՀՀ կառավարությունը։ Այս մասին կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այդ մարդկանց առաջնային պարտականությունն է։ Դա պարտականություն է, այլ ոչ թե իրավունք, դրանից մարդիկ չեն կարող հրաժարվել։ Հիմա ստեղծված վիճակում 120․000 հայ, ովքեր ունենք ՀՀ անձնագիր, որտեղ գրված է, որ իրենք գտնվում են ՀՀ հովանու ներքո, գտնվում են ամբողջական շրջափակման մեջ, ոտնահարված են իրենց բոլոր բնական իրավունքները, երկրի փաստացի ղեկավարը հայտարարում է , որ ցեղասպանության առջև են կանգնած և այդ ֆոնին մենք տեսնում ենք 0 գործնական քայլեր, մենք տեսնում ենք Եվրապական միության, այլ երկրների հայտարարությունները, մենք տեսնում ենք դաշնակիցների ջանքերը, այսօր Հայաստանի սահմաններում ռուս զինվորներ են վիրավորվել՝ փորձելով ետ բերել ՀՀ քաղաքացուն ու այս ֆոնին տեսում ենք մեր իշխանությունների մեղադրանքները բոլորի հասցեին, առաջանում է հարց, եթե այստեղ ամբողջ պատասխանատուն դաշնակիցներն են, նախկիններն են, այլոք են, իշխանությունը ի՞նչի է պետք, պարգևավճարների համա՞ր։ Քո ունեցած գործիքակազմը պարտավոր ես կիրառելու, եթե 10 մարդ հիմա դուրս գան ու փակեն փողոցներ, կգան մեր նկատմամբ անհամաչափ ուժ կկիրառեն ու կասեն, որ մենք խոչընդոտում ենք ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Բա հիմա 120․000 քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտված չէ՞։ Դրա համար ո՞վ պետք է քայլեր ձեռնարկի, բոլորը բացի իրենցից, այդ դեպքում մեր ի՞նչին են պետք իրենք։ Սա է ամենակարևոր արձանագրումը»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ակցիան կազմակերպել է ՀՅԴ Երիտասարդական միությունը, աշխարհի տարբեր երկրներում այս օրերին ակցիաներ են կազմակերպում Արցախի շրջափակման 100 օրվա հետ կապված, որպեսզի բարձրաձայնվի թեման․

«Իմ և իմ գործընկերների ներկա գտնվելու նպատակը այն է, որ մենք սարսափելի նախադեպեր ենք ունեցել, որ կարող է գործադրվել անհամաչափ բռնի ուժ և այդ մարդիկ կարող են մարմնական վնասվածքներ ստանալ, հայտնվել ոստիկանական բաժանմունքներում, մենք փորձում ենք ամեն տեղ ներկա լինել, որպեսզի մեր ներկայությամբ հնարավորինս պաշտպանենք իրենց բողոքը արտահայտել ցանկացող ՀՀ  քաղաքացիների իրավունքները։ Կարծում եմ ակցիայի մասնակիցները ավելի լավ կկարողանան իրականացնել իրենց պահանջը, բայց կա մեկ այլ հանգամանք 100 օր շրջափակման մեջ ենք, բայց ինչ նպատակ ունի որևէ բան անելը, բայց ոչինչ չանելը ընդհանրապես մեզ ի՞նչի կհանգեցնի։ Կարծում եմ այս օրերին իսկապես շատ կարևոր է թեմայի բարձրաձայնումը, քանի որ հանրային օրակարգից այն դուրս է  գալիս։ Իսկ այդ հարցը կենտրոնում պահելով պետք է հասկանանք, որ առանձին Արցախի հարց գոյություն չունի, հաջորդը Սյունքին է, մյուսը Երևանը, դրա համար պետք է օգտագործվի ամեն ինչ կարևոր հարցերը օրակարգ բերելու համար»,- ասաց նա։