Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:
Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: «Ես փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, նաև ընդգծել եմ, որ կարծում եմ, որ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Ինձ համար ամենակարևոր խնդիրն այս համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, երբ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց բողոքի ակցիա են արել Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Եվ դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո: Ես ուզում եմ ընդգծել, որ դա նույնպես տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Սա մտահոգություն է, և ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ի պատասխան Վլադիմիր Պուտինն ինչ-որ բան ասե՞լ է՝ Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե ինչ-որ բան ասել է»:
Վարչապետը նշեց, որ կոռեկտ չի լինի, որ ինքը ներկայացնի, թե ինչ է ասել ՌԴ նախագահը: «Եթե Ռուսաստանի մեր գործընկերները հարկ համարեն, իրենք կհրապարակեն, թե ինչ է ասել Ռուսաստանի նախագահը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: