կարևոր
2494 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 13:17
Քաղաքական

ԱԺ և ՀՀ պսևդոնախագահները կրկնում են իրենց ստրկատիրոջ քմահաճույքները․ Ավետիք Իշխանյան

ԱԺ և ՀՀ պսևդոնախագահները կրկնում են իրենց ստրկատիրոջ քմահաճույքները․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

ՑԱՎԱԿՑՈւԹՅՈւ՞Ն, ԹԵ․․․

Հայաստանի վարչապետ-բռնապետիկը ցավակցել է Թուրքիայի երկրաշարժի զոհերին և առաջարկել Հայաստանի օգնությունը։ Նրան անմիջապես հետևել են նրա հատուկ հանձնարարություններով Աժ և ՀՀ պսևդոնախագահները։ Հարց․ Իսկապե՞ս նրանք անկեղծորեն ցավում են երկրաշարժի զոհերի համար, անկախ այդ երկրի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքից։ Ամեն դեպքում, նրանց քայլը ողջունելի կլիներ, եթե նրանք իսկապես մեծ մարդասերներ լինեին և նրանց համար ցանկացած անմեղ զոհ ողբերգություն լիներ, անկախ ազգությունից։ Բայց․․․արդյո՞ք այդպես է։

2020թ․ իրենց կողմից հրահրված պատերազմում ունեցանք հազարավոր զոհեր։ Եվ ոչ մի ցավ, այլ միայն պահել իշխանություն ցանկացած գնով, ԱԺ նախագահ կոչվածի Հունաստանում զվարճանքները, պաշտպանության նախարար կոչվածի շքեղ հարսանիքը։ 2022թ․ Արմեն Գրիգորյանի և Սոնա Մնացականյանի, Ապարանում երեք երիտասարդների ողբերգական մահերը, Սուրմալուի պայթյունի 16, սեպտեմբերյան հարձակման հարյուրավոր զոհեր, դեկտեմբերին 15 զոհեր, արդեն երկու ամիս Արցախի շրջափակում, որն էլ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից և ոչ մի ցավ։ Իրանում երկրաշարժ, զոհեր և ոչ մի ցավակցություն։

Այնպես որ, սա ոչ թե մարդասիրական քայլ է, այլ նույն դավադիր քաղաքականության շարունակությունը, ուրիշ ոչինչ։

Ինչ վերաբերում է բռնապետիկի խամաճիկ ԱԺ և ՀՀ պսևդոնախագահներին, ապա նրանք միայն կրկնում են իրենց ստրկատիրոջ քմահաճույքները։