Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվել թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, որից հետո իրականացվել է զինծառայողների օրհնության կարգ:
Սուրբ պատարագի ավարտին զինվորները ստացել են հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Նավասարդ սրբազանի նախագահությամբ՝ միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչել է Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո Սրբազան հայրը նահատակված զինվորների հոգիների հանգստության աղոթք է բարձրացրել առ Աստված:
«Սիրելի՛ զավակներ, դուք հայրենյաց անվախ պաշտպաններն եք, կրողը այդ հզոր ոգու, և ամենօրյա հավատարմությամբ ծառայում եք հայրենիքին ու Աստծուն, քաջաբար և անհողդողդ կանգնում բարբարոս թշնամու առաջ: Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով, մեր սիրո բազում դրսևորումներով և հոգու ջերմությամբ: Միշտ հիշեք՝ մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրում հավատքով: Մեր խոնարհումն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու համար»,- ասել է Նավասարդ սրբազանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվել են թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով: