Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ջրային կոմիտեի հերթական նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նման հրամանագիր է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2018 թվականից արդեն երկրորդ նախագահն է, որ չի հասցնում պաշտոնավարել առնվազն մեկ տարի։ Պաշտոնազրկված Վարդան Մելքոնյանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019-ի մարտի 2-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով 2018-ի հուլիսի 10-ին նշանակված Ինեսսա Գաբայանին։
Նրա նշանակումը միանաշանակ չէր ընդունվել, շատերը գնահատում էին, որ Վարդան մելքոնյանը չունի մասնագիտական փորձառություն այդ ոլորտը ղեկավարելու գործում։ Առաջիկա գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նախօրյակին այս կառույցն առավել կարեւոր համարվում, գյուղատնտեսական ոռոգման աշխատանքները կազմակերպելու համատեքստում։ Ազատման պատճառների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում։