| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4345 դիտում,
        
            4345 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-08 13:01
            2 տարի առաջ - 2022-12-08 13:01  
        «Քննարկումը մի քիչ ճոխ է ասված, որովհետև բյուջետային քննարկումը մի 20 րոպե տևեց ամբողջ օրվա ընթացքում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած պետական բյուջեին և դրա խորհրդարանական քննարկումներին:
«Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, տնտեսական չէ: Եվ սովորաբար բյուջեին անուններ են տալիս՝ աճի, կանոնացման, պահպանողական, բայց այս բյուջեն պատմության մեջ կմնա որպես մի փաստաթուղթ, որտեղ բացակայում է Արցախի Հանրապետություն բառերը:
Բյուջեի նախագծում, որը ներկայացվել էր նոյեմբեր ամսին, կար Արցախի Հանրապետությանը տրվող միջպետական վարկ: Այս անգամ հավատարիմ լինելով իրենց վերջերս որդեգրած քաղաքականությանը, երբ իրենք ուղղակի ժանտախտի նման խուսափում են Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բյուջեի ներկայացման և հաստատման այս երկու շաբաթվա ընթացքում իրենք հանեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառը, և մնաց ուղղակի Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրված վարկ: Ամեն կառավարություն և քաղաքական ուժ ունի իր առաջնահերթությունները, և ակներևաբար Արցախն այս կառավարության առաջնահերթություններից որևէ մեկը չէ»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: