Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քննարկումը մի քիչ ճոխ է ասված, որովհետև բյուջետային քննարկումը մի 20 րոպե տևեց ամբողջ օրվա ընթացքում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած պետական բյուջեին և դրա խորհրդարանական քննարկումներին:
«Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, տնտեսական չէ: Եվ սովորաբար բյուջեին անուններ են տալիս՝ աճի, կանոնացման, պահպանողական, բայց այս բյուջեն պատմության մեջ կմնա որպես մի փաստաթուղթ, որտեղ բացակայում է Արցախի Հանրապետություն բառերը:
Բյուջեի նախագծում, որը ներկայացվել էր նոյեմբեր ամսին, կար Արցախի Հանրապետությանը տրվող միջպետական վարկ: Այս անգամ հավատարիմ լինելով իրենց վերջերս որդեգրած քաղաքականությանը, երբ իրենք ուղղակի ժանտախտի նման խուսափում են Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բյուջեի ներկայացման և հաստատման այս երկու շաբաթվա ընթացքում իրենք հանեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառը, և մնաց ուղղակի Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրված վարկ: Ամեն կառավարություն և քաղաքական ուժ ունի իր առաջնահերթությունները, և ակներևաբար Արցախն այս կառավարության առաջնահերթություններից որևէ մեկը չէ»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: