կարևոր
3280 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-28 17:03
Քաղաքական

Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է Փաշինյանի շարասյան պատճառով ծեծուջարդին

Հերթական սկանդալային պատմությունն է  տեղի ունեցել ՝ Փաշինյանի ավտոշարասյան շուրջ, որի մասին առաջինն է ահազանգ ստացել  ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը, համաձայն պատգամավորի գրառման, Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելիս՝ պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու:Պարեկները վեճի են բռնվել մի տղամարդու հետ, որը խնդրել է իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է քաղաքացու եղբայրը: Հետո՝ տղամարդու 17 տարեկան որդին:Վեճին խառնված մեկ տասնյակից ավելի պարեկները, ըստ ահազանգի, դաժան բռնություն են կիրառել՝ օգտագործելով նաև արցունքաբեր գազ: 2 մարդ՝ այդ թվում անչափահաս տղան, կոտրվածքներով հիվանադանոց են տեղափոխվել:

«Ոչ թե սկանդալային, այլ՝ աղետալի  և մարդկային ճակատագրերի հետ կապ ունեցող միջադեպ է, այո՛, այնպես ստացվեց, որ առաջինը ես քաղաքացու հետ կապ հաստատեցի , քաղաքացին տեղեկացրեց, որ իրենց վրա հարձակում է եղել, դաժան ծեծի դեպք է եղել, պարեկները փորձել են ճանապարհ ազատել  Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և արդյունքում  լեզվակռիվ, վիճաբանություն է եղել, որը վերածվել է դաժան  ծեծի։ Դրա հետևանքով անչափահաս քաղաքացին և ևս մեկ քաղաքացի  մարմնական վնասվածքներով, կոտրվածքներով տեղափոխվել են հիվադանոց․ հիմա էլ, երբ դեպքը հանրային հնչեղություն է ստացել  փորձեր են ձեռնարկվում ոչ միայն ճնշումներ գործադրելու, այլ  ամեն ինչ հակառակը շրջելու  և տպավորություն թողնելու, որ քաղաքացիներն իրենք են վեճ հրահրել», -Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Վարդանյանը։

«Եթե անգամ միջադեպում քաղաքացին է մեղավոր պետության օրինական ներկայցուցչի գործառույթը ոչ թե  ձեռքերին ազատություն տալն է՝  իր հայեցողությամբ պատժիչ գործողություններ իրականացնելը, այլ՝  օրենքի տառին համապատասխան գործողություն իրականացնելը»,-ասաց պատգամավորը։

Մեր զրուցակցի խոսքով պետական համակարգերը պաշտպանում ու սպասարկում են նեղ թիմի շահերը ու սովորական քաղաքացիների շահերի պաշտպանությունը հանրության, ազգային շահերով առաջնորդվողների ուսերին է ընկել ․«Ուստի մենք այստեղ պարտականություն ունենք»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։