|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում ընթացող մարտերում 5 թուրք զինվոր է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Ինչպես հաղորդվում է, ևս 9 մարդ վիրավորում է ստացել: Ինչպես հետևում է թուրք զինծառայողների հաղորդումներից, իրենց գտնվելու վայրի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել ղեկին գտնվող մահապարտի կողմից: Միջադեպը տեղի է ունեցել Սուֆլանիա գյուղի մոտակայքում, որն ավելի վաղ ինտենսիվ ռմբակոծությունների էր ենթարկվում թուրքական ավիացիայի կողմից:
Էլ-Բաբի մոտակայքում դաժան մարտեր են ընթանում արդեն 4 ամիս շարունակ: Թուրքական իշխանութունները դաշնակիցների հետ միասին փորձում են շրջապատել սիրիական բնակավայրը:
Էլ-Բաբում իրականացվող գրոհները կազմում են «Եփրատի վահան» ռազմական գործողությունների մի մասը, որոնք Թուրքիան մեկնարկել է 2016-ի օգոստոսի 24-ին: