կարևոր
3286 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 12:29
Քաղաքական

Իշխանությունն անդադար փորձում է ճաքեր առաջացնել Սփյուռքում․ Գեղամ Մանուկյան

Թախանձագին խնդրող Սփյուռքի հանձնակատարը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե նեղ անձնական ամբիցիաներով և հավուր պատշաճի փորձեր անցնող ամիսներին կազակերպել Հայրենիք-Սփյուռք համաժողովը։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառանալով Հայաստան-Սփյուռք կազմակերպվելիք համաժողովին։

«Սրանց մոտ ամեն ինչն աննախադեպ է, նույնիսկ Սփյուռքից անհատների մասնակցությամբ հավաքը պատկերացնում են գագաթնաժողով։ 2018 թվականից սկսած՝ իշխանության գալուց հետո, այդ քաղաքական ուժն ու Փաշինյանը առաջին իսկ օրվանից փորձեցին վնաս հասցնել բոլոր համահայկական կառուցներին, պետական համակարգի բոլոր կառույցներին, հիշեք առաջին հարվածները՝ Հայ առաքելական եկեղեցի, ավանդական կուսակցություններ, հատկապես՝ Հայոց զինված ուժեր, Սփյուռք։ Նրանք հայտարարեցին, որ Սփյուռքի հետ  անհատապես են աշխատելու և առաջին օրվանից փսրձեցին անհատներով ձևավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որն ի սկզբանե հայտնի էր, որ ձախողվելու էր։ Այս 4 տարվա քաղաքականությունը, պատերազմը, պատերազմից հետո, Հայաստան Համահայկական հիմնադրամի փողերի խայտառակ մսխումը, որին իրավական գնահատական չտրվեց, Սփյուռքի հիասթափությունը և այլն։ Սփյուռքի ամենաակտիվ գործիչներից մի քանիսի, մասնավորապես՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտք արգելելուն և այդ փլուզման քաղաքականության մեջ է, որ այս օրերին գումարվելիք Հայաստան-Սփյուռք համաժողովը կազմակերպվել է անհատական հրավերներով։ Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է։ Որևէ համահայկական կառույց, կոնկրետ ՀՅԴ-ն պաշտոնապես որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատ դաշնակցականների այստեղ կամ այնտեղ կարող են հրավեր տալ և դա ձևակերպել որպես Դաշնակցությանն ուղղված հրացեր՝ չարաչար սխալվում են։ Ով-ով՝ Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի Դաշնակցության կազմակերպվածությունը»,- ասաց պատգամավորը։

Դաշնակցական գործիչը նշում է, որ ցավոք սրտի սա մեր երկրում տեղի ունեցող վերջին տարիների խայտառակությունների շարքից է, երբ Ամենայն հայոց կաթողիկոն ու Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելուց։ Նման կերպ պառակտումը խորանում է, իշխանությունն անդադար փորձում է ճաքեր առաջացնել Սփյուռքում։

Պատգամավորն ավելացրեց, որ ժամանակն ափսոս է, որ անդրադառնա Սինանյանի հայտարարություններին։