Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս մի քանի ժամվա մեջ դուք լսեցիք ամեն ինչ Վահե Հակոբյանի հետ կապված, բացի տնտեսական հարցերից: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ես ուզում եմ ընթերցել, որ պարզ դառնա, թե ինչ հանձնաժողովի մասին է խոսքը, որի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահե Հակոբյանը: Այսպիսով, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործենություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ: Այս հարցերով պետք է զբաղբի առաջիկայում տնտեսական հարցերով հանձնաժողովը, որպեսզի հարցերի անդրադառնա հատկապես մի երկրում, որտեղ էկոնոամիկայի նախարարը տնտեսական աճն ապահովում է ֆեյսբուքյան գրառումներով և չկա օր, որ համացանցը կատակներով չլցվի էկոնոմիկայի նախարարների գրառումներով»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: