|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հոկտեմբերի 25-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին։
ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են Հայաստանում Ուխտի կողմից հումանիտար աջակցության և առողջապահության բնագավառներում իրականացված ծրագրերն ու այս ոլորտներում համագործակցության հետագա խորացումը: Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և այս ուղղությամբ միասնական քայլեր կատարելու հնարավորություններին:
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին՝ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը։ Միաժամանակ արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը: