Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ծանր վիրավորանքի՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, մարդու թրաֆիքինգի և շահագործման, թմրանյութի ապօրինի շրջանառության, թմրանյութի մաքսանենգության և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: