|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացնում:
«Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում:
Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով՝ քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել:
Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, ուր մնաց` թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք», - հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: