|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ գործողություններ իրականացնելու հանձնարարություն է տրվել դատախազի կողմից քննիչին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Վայրկյաններ առաջ մեզ տեղեկացրին, որ Զինվորական դատախազության կողմից հասցեագրված գրություն է եկել, համաձայն որի՝ հանձնարարվել է Զինվորական քննչական վարչությանը՝ կատարելու համապատասխան քննչական գործողություններ, որոնք նշված էին մեր միջնորդության մեջ, իսկ մեր միջնորդությունը վերաբերում էր ձերբակալմանը: Քննիչն արդեն ստացել է գրությունը, ուղարկվել է համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով»,- զոհված զինվորների հարազատների ակցիայի ժամանակ հայտարարեց նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ քննիչը պետք է համապատասխան քննչական գործողություններ իրականացնի, ինչը ենթադրում է հարցաքննություն, ձերբակալություն: