|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մի քանի օր առաջ մենք, այդ թվում՝ այդ համալսարանի ուսանողները, Մանկավարժական համալսարանի մոտ կախել ենք Արցախի դրոշը, սակայն հիմա տեսնում եմ, որ Արցախի դրոշը հանվել է: Այս մասին մեգաֆոնով հայտարարեց Մալաթիա-Սեբաստիայից սկիզբ առած անհնազանդության երթի երիտասարդ մասնակիցներից մեկը:
«Մենք հիմա բոլորս զգուշացնում ենք Մանկավարժական համալսարանի ռեկտորատին՝ վերականգնե՛ք, տեղադրե՛ք Արցախի դրոշը, եթե դուք չարեցիք, մենք ենք անելու, եւ դուք եք խայտառակ լինելու Արցախի դրոշը հանելու համար: Դրոշը հանողին ամոթ»,- ասաց նա:
Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Ուսանո՛ղ, միացի՛ր»:
Դրանից հետո մի խումբ երիտասարդներ մտան համալսարանի շենք եւ կրկին տեղադրեցին Արցախի դրոշը: