Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ընթանում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումից հայտնում են, որ մայիսի 6-ին Սան Պաուլոյում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Ցուցադրվեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձները՝ հասցեագրված Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդին և երիտասարդներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բրազիլիայի Հայ Եկեղեցու Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջիկյանը՝ շնորհակալութունհայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ իր այս տնօրինության և երիտասարդական քրիստոնեական առաքելությանն այդքան կարևորւոթյուն տալու համար, ինչպես նաև՝ Հայր Թովմային՝ ֆորումը կազմակերպելու համար։
«World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկեցին աշխատարանները․ երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին իրենց համայնքում առկա խնդիրները և իրենք էլ առաջարկեցին դրանց լուծման ուղիները։ Բոլոր արձանագրությունները կմշակվեն և կներառվեն ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի մեջ։
Ֆորումն ավարտվեց տեղի Հայկական ակումբում ավելի ընդլայնված կազմով երիտասարդների հետ հանդիպումով։
Տեղում ընտրվեցին Բրազիլիայի Հայոց թեմի համար ՀԵՀԵՄ երիտասարդական խորհուրդ՝ բաղկացած 7երիտասարդներից, և 3– հոգանոց վերստուգիչ հանձնախումբ, որոնց հետ Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդն ու ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն առանձնազրույցներ ունեցան և քննարկեցին թեմի երիտասարդական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր։
Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված հայկական խաչեր և սրբապատկերներ։
Մայիսի 8-ին Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ)տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները։