կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 20:31
Աշխարհ

ԵՄ-ն ուսումնասիրում է Մոլդովային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները

ԵՄ-ն ուսումնասիրում է Մոլդովային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները

Եվրամիությունը քննարկում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները եւ կոչ էանում խուսափելու Մերձդնեստրում լարվածության էսկալացիայից: Մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որն այցով գտնվում է Քիշնեւում։

Մենք այժմ քննարկում ենք, թե ինչ լրացուցիչ ռազմական հնարավորություններ կարող ենք տրամադրել Մոլդովային: Մեզ համար շատ կարեւոր է էսկալացիա թույլ չտալ Մոլդովայում եւ Մերձդնեստրում»,- ասել է Միշելը: Նա ընդգծել է, որ Մոլդովային ռազմական օգնության շրջանակներում ԵՄ-ն արդեն ընդունել էորոշումներ «լոգիստիկակական հնարավորությոնների եւ կիբեռանվտանգության ոլորտում հնարավորությունների տրամադրման» վերաբերյալ: Իր հերթին Սանդուն հայտարարել է, որ Մերձդնեստորում իրադրության սրումն առայժմ անխուսափելի չի համարում, սակայն հավելել է, որ կառավարությունը «գործողությունների պլան ունի» այդ դեպքի համար: Անցյալ շաբաթ Մերձդնեստրում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ:

Չճանաչված հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է, որ դիվերսիաները կազմակերպվել են Ուկրաինայի տարածքից եւ հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է սահմանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: