|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր՝ ժամը 18:30-ին, կհանդիպենք Սասունցի Դավթի արձանի մոտ և կիրականացնենք հերթական իրազեկման մեր գործողությունները․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Երեկ մենք ստիպված էինք արձանագրել, որ ոստիկանության ծառայողների գործողություններն, իհարկե, իրավաչափության հետ առնչություն չունեին: Սա ցավով եմ արձանագրում, որովհետև ոստիկանությունը ևս իր մեջ ունի բազմաթիվ հայրենասեր ծառայողներ, սա փաստ է, և ես ձեզ կարող եմ նաև տեղեկացնել, թե որքան ոստիկաններ հենց իրենց գործընկրների արարքներից, մեղմ ասած, վատ են զգում:
Նաև մի դեպք եմ ցանկանում պատմել, որը տեղի ունեցավ երեկ երթի ժամանակ: Ինձ մոտեցավ մեր հայրենակիցներից մեկ, որը շատ ազնվորեն ցանկացավ ինձ հայտնել, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին իր ձայնը տվել էր Նիկոլ Փաշինյանին, բայց մասնակցում էր մեր քայլերթին՝ ասելով, որ ինքը գիտակցում է, որ սխալվել է: Ես նրան մեկ պատասխան տվեցի և կարծում եմ, որ այդ պատասխանը կարող էր նաև օգտագործվել շատերի կողմից, ովքեր ևս իրենց շրջապատում ունեն մեր այդ հայրենակցի պես մարդկանց: Պատասխպանը հետևյալն է, որ ոչ թե մեր հայրենակիցը սխալվել է, այլ մեր հայրենակցին խաբել են՝ 18 թվականին, 19-ին, 20-ին և, այո, 21 թվականին»,- ասաց նա: