|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երեւանում, այսօր, ապրիլի 19-ին, հրդեհ է բռնկվել Երևանում. ժամը 06։20-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի 67/1 հասցեում գտնվող մթերային խանութում ծուխ է նկատվում, և հնարավոր է՝ հրդեհի հետևանք է։ ՜
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Պարզվել է՝ այրվել է Սերգեյ Շահվբազյանին պատկանող մթերային խանութի ծխախոտի համար նախատեսված մոտ 20 քմ դարակները և ջերմահարվել է մոտ 15 քմ կախովի առաստաղը։ Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։