Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սլովակիան կարող է Ուկրաինային վաճառել իր Zuzana ինքնագնաց հաուբիցների մի մասը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը, փոխանցում է Reuters-ը:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք բանակցություններ ենք վարում (վաճառքի մասին)»,- ասել է Նադը:
Zuzana 2 հաուբիցն ավելի հին մոդելի նորացված տարբերակն է, որն օգտագործում է 155 մմ արկեր եւ կրակակերթի 40-50 կմ արդյունավետ հեռահարություն ունի՝ կախված զինամթերքի տեսակից:
ՆԳ նախարար Ռոման Միկուլեցի խոսքով՝ Սլովակիան կարող էր Ուկրաինա ուղարկել նաեւ ՄիԳ-29 կործանիչները:
Նադի խոսքով՝ Սլովակիան շուտով խնդիրներ կունենա՝ կապված ՄիԳ-29-երը սպասարկելու հետ, քանի որ ռուս մասնագետները լքում են երկիրը: Նախարարի խոսքով՝ ՄիԳ-երի շահագործումից դուրս գալուց հետո եւ նախքան ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումը 2014 թ., երկրի օդային տարածքի պատշտանությունը կարող են ապահովել, օրինակ, ամերիկացիները Լեհաստանում տեղակայված բազայից: