կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 16:14
Հասարակություն

Մահացել է Միսակ Շահնազարյանը. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել

Մահացել է Միսակ Շահնազարյանը. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խոր վշտով տեղեկացնում Երևանի «Կոմիտաս» Կոմիտեության ընկեր Միսակ Շահնազարյանի մահվան մասին և ցավակցում ընկերոջ ընտանիքին, որդիներին՝ «Կոմիտաս» Կոմիտեության ընկեր Հարմիկ Շահնազարյանին և  Թեհրանի «Ալիք» պարբերականի կայքէջի խմբագիր, ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական կոմիտեի անդամ և կազմակերպական ներկայացուցիչ Արամ Շահնազարյանին, բարեկամներին և մտերիմներին:   

Հանգուցյալ ընկեր Միսակ Շահնազարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 31-ին, ժամը 18։00-20։00-ը, ք. Երևան, Հասրաթյան 9/1 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ)։ Հոգեհանգստի և թաղման կարգը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 1-ին, ժամը 13։30-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռ. Մելիքյան 2/10), որից հետո հանգուցյալի աճյունը կամփոփվի Երևանի Սպանդարյան գերեզմանատանը։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

30.03.2022 թ.